Որպես «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» սփյուռքյան կուսակցությունների հետ կապերի պատասխանատու՝ «Ռամկավար Ազատական Կուսակցության» ԱՄՆ Արևմտյան շրջանային վարչության ատենապետուհի Թամար Փերոն Փոլադյանի և կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Բալյանի հրավերով
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ալտանդենա քաղաքի «Թէքէեան մշակութային միության» «Պէշկէօթիւրեան» կենտրոնում հանդիպում եմ ունեցել Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչների և համայնքային տարբեր գործիչների հետ։
Քննարկել ենք միջկուսակցական կապերի ամրապնդման հնարավորությունները, ներկայացրել եմ Հայաստանի համար ներքին և արտաքին մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրնակիցներին տրվող աջակցության ծրագրերը և հետագա անելիքները:
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ապահովել շարունական գործընկերային շփումներ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» և «Ռամկավար Ազատական Կուսակցության» միջև, ինչպես նաև համագործակցել ՀՀ պետականության ամրապնդմանն ուղղված ծրագրերի շուրջ:
Narek Mkrtchyan (Նարեկ Մկրտչյան)