ՀՀ տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառմանն ի պատասխան գործի կը դրուի ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածած է, որուն մէջ ըսուած է. «ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ատրպէյճանական ԶՈՒ ստորաբաժանումները Յուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, յարձակում են ձեռնարկել հայ-ատրպէյճանական սահմանի հիւսիս-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի արդիւնքում ծաւալուել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տուեալների կան մարդկային կորուստներ։ Յատկանշական է, որ ատրպէյճանական կողմը գնում է իրավիճակի միտումնաւոր սրման այն պայմաններում, երբ շարունակուում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում ատրպէյճանական զինուժի ապօրինի ներկայութիւնը, երբ Ատրպէյճանի ղեկավարութիւնը հիմնաւորում է նմանօրինակ գործողութիւնները Հայաստանի հանդէպ տարածքային եւ պատմական պահանջների առաջադրմամբ։ Ատրպէյճանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետութիւնը գործի կը դնի միջազգային իրաւունքով
28 Հուլիսի 2021
4 ր. ընթերցում
ՀՀ տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառմանն ի պատասխան գործի կը դրուի ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածած է, որուն մէջ ըսուած է.

«ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ատրպէյճանական ԶՈՒ ստորաբաժանումները Յուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, յարձակում են ձեռնարկել հայ-ատրպէյճանական սահմանի հիւսիս-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի արդիւնքում ծաւալուել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տուեալների կան մարդկային կորուստներ։

Յատկանշական է, որ ատրպէյճանական կողմը գնում է իրավիճակի միտումնաւոր սրման այն պայմաններում, երբ շարունակուում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում ատրպէյճանական զինուժի ապօրինի ներկայութիւնը, երբ Ատրպէյճանի ղեկավարութիւնը հիմնաւորում է նմանօրինակ գործողութիւնները Հայաստանի հանդէպ տարածքային եւ պատմական պահանջների առաջադրմամբ։

Ատրպէյճանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետութիւնը գործի կը դնի միջազգային իրաւունքով վերապահուած իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։

Խստօրէն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան դէմ ուղղուած ատրպէյճանական կողմի ռազմական գործողութիւնները։

Իրադրութեան հետագայ սրման ամբողջ պատասխանատուութիւնն ընկնում է Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ»:

Սահմանին սադրանք. Հայկական կողմը ունի 3 զոհ
Նախորդ նիւթը

Սահմանին սադրանք. Հայկական կողմը ունի 3 զոհ

Սոթքի հանքավայրի տարածքին գիշերը անկանոն կրակոցներ հնչած են. մօտ 150 աշխատակիցներ տարհանուած են
Յաջորդ նիւթը

Սոթքի հանքավայրի տարածքին գիշերը անկանոն կրակոցներ հնչած են. մօտ 150 աշխատակիցներ տարհանուած են

ԱնցնիլՎեր