ՀՀ արտաքին գործոց նախարարութեան մամուլի խօսնակ Աննա Նաղդալեան «Արմէնփրէս»—ի խնդրանքով մեկնաբանած է ՀՀ կառավարութեան՝ Քլարք-Հաթթինկի պաշտօնավարումը որպէս Հայաստանի Հանրապետութեան մէջ UNICEF-ի ներկայացուցիչ դադրեցնելու մասին որոշումը:
«Հայկական կողմի համար խնդրայարոյց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարք-Հաթթինկի՝ իր մանտաթի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարութեան կողմից որոշում է կայացուել դադարեցնել Քլարք-Հաթթինկի պաշտօնավարումը որպէս Հայաստանի Հանրապետութիւնում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացուել են»,-նշած է Աննա Նաղդալեանը: