Ատրպէյճանական զինուած ուժերու ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի արօտավայրի հովիւի շուրջ 20 ձի. ՄԻՊ

ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպանի աշխատակազմի փաստահաւաք աշխատանքները պարզած են, որ 6 Յունիս 2021-ին`ժամը 13:30-ի սահմաններուն, ատրպէյճանական զինուորական ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արօտավայրի հովիւի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձի: Այս մասին կը տեղեկանանք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանի դիմատետրեան էջէն: «Մասնաւորապէս, հովիւի 20 ձիերը, արածելով, մի փոքր մօտեցել են ատրպէյճանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայուած են ՀՀ ինքնիշխան տարածքում: Ատրպէյճանական զինուած ծառայողներն, օգտուելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արօտավայրի ուղղութեամբ եւ փորձել են գողանալ բոլոր ձիերը: ՀՀ զինուած ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիւ է կանխուել ատրպէյճանական զինծառայողների գողութեան փորձը: Դէպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի
7 Հունիսի 2021
8 ր. ընթերցում
Ատրպէյճանական զինուած ուժերու ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի արօտավայրի հովիւի շուրջ 20 ձի. ՄԻՊ

ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպանի աշխատակազմի փաստահաւաք աշխատանքները պարզած են, որ 6 Յունիս 2021-ին`ժամը 13:30-ի սահմաններուն, ատրպէյճանական զինուորական ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արօտավայրի հովիւի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձի: Այս մասին կը տեղեկանանք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանի դիմատետրեան էջէն:

«Մասնաւորապէս, հովիւի 20 ձիերը, արածելով, մի փոքր մօտեցել են ատրպէյճանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայուած են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ատրպէյճանական զինուած ծառայողներն, օգտուելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արօտավայրի ուղղութեամբ եւ փորձել են գողանալ բոլոր ձիերը:

ՀՀ զինուած ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիւ է կանխուել ատրպէյճանական զինծառայողների գողութեան փորձը:

Դէպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արօտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան եւ աշնան ամիսներին բնակուում են քաղաքացիական բնակիչներ եւ արօտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերաւոր կենդանիներին (այս վայրերն ընդունուած է անուանել սարատեղիներ):

Մարդու իրաւունքների պաշտպանի փաստահաւաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ատրպէյճանական զինուած ծառայողները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ դրսեւորում են բացայայտ յանցաւոր արարքներ:

Նրանք, փաստօրէն, ուղիղ դիտաւորութեամբ կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ` կեանքի եւ այլ կենսական իրաւունքներից, անասնապահութեամբ զբաղուելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից զրկելու նպատակով:

Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ այս յանցաւոր արարքները սկսուել են, երբ նրանք Մայիսի 12-ից սկսած կեղծ քարտէզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Ատրպէյճանական զինուած ուժերի այս յանցաւոր արարքները պէտք է դիտարկել միասնական դիտաւորութեան մէջ` հաշուի առնելով այն, որ նրանք նոյն արարքները կատարում են նաեւ ՀՀ Սիւնիքի մարզի սահմանային գիւղերի, ինչպէս նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գիւղերի բնակիչների` հովիւների նկատմամբ:

Շարունակական փաստահաւաք աշխատանքներն ակնյայտ են վկայում, որ ատրպէյճանական զինուած ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքները կոպիտ խախտող այս արարքները կապուած են ատրպէյճանական իշխանութիւնների հովանաւորչութեամբ հայատեաց ու թշնամանքի քաղաքականութեան հետ:

ՀՀ բնակչութեան իրաւունքների պաշտպանութիւնը ատրպէյճանական զինուած ուժերի հանցաւոր արարքներից բացարձակ հրատապութեամբ պահանջում է անվտանգութեան գօտու առկայութիւն:

Այսօրուայ միջադէպը եւս ակնյայտ ցոյց է տալիս, թէ ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգութիւնը տարածաշրջանում եւ խաղաղութիւնը վերականգնելու հեռանկարները»,- յայտնած է Թաթոյեանը:

   Հալէպահայ  գրող Թորոս Թորանեանի  վերջին հրաժեշտի արարողութիւնը՝  այսօր
Նախորդ նիւթը

   Հալէպահայ  գրող Թորոս Թորանեանի  վերջին հրաժեշտի արարողութիւնը՝  այսօր

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի ուղերձը
Յաջորդ նիւթը

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի ուղերձը

ԱնցնիլՎեր