ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի ուղերձը

Նիկոլ Փաշինեանը դիմատետրեան իր էջին ՀՀ քաղաքացիներուն ուղղուած ուղերձ հրապարակած է, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.   «Բարե՛ւ՛, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի: Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկեալ, 2012-18թթ. ԱԺ պատգամաւոր, 2017-18 թուականներին ԱԺ «Ելք» խմբակցութեան ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտօնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը: Ուզում եմ չյանձնուես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թէ դու սխալուել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետութեան մէջ: Քեզ փորձում են համոզել, թէ ժամանակը հակառակը ցոյց տուեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ: Իսկ ես քեզ դիմում
7 Հունիսի 2021
6 ր. ընթերցում
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի ուղերձը

Նիկոլ Փաշինեանը դիմատետրեան իր էջին ՀՀ քաղաքացիներուն ուղղուած ուղերձ հրապարակած է, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.

 

«Բարե՛ւ՛, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի:

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկեալ, 2012-18թթ. ԱԺ պատգամաւոր, 2017-18 թուականներին ԱԺ «Ելք» խմբակցութեան ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտօնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը:

Ուզում եմ չյանձնուես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թէ դու սխալուել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետութեան մէջ: Քեզ փորձում են համոզել, թէ ժամանակը հակառակը ցոյց տուեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտութիւնն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք յանուն հայրենիքի, եւ արդիւնքում պարզուեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում:

Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդէն նմանուում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիւների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժուարութեամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիւ զոհերով, անտանելի ցաւերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու հիմա դու ընտրութեան առաջ ես՝ ենթարկուե՞լ ժամանակին, թէ՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետեւ այն ժամանակը, որ քեզ ենթակայ չէր երէկ, մեր այսօրուայ կորուստների առանցքային պատճառն է: Այսօրուայ մեր դառնութիւնը կուտակուել է երէկ:

Յիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով եւ քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագայ չկայ»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրայ հասաւ ամենամեծ աղէտն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագայ չկայ:

Բայց այսօրը ապագայ էր երէկ: Իսկ վաղն ապագայ է այսօր, ու այն պիտի գայ, եթէ դու որոշես, որ այն կա՛յ, որովհետեւ ցաւից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու եւ ապագան ամենօրեայ աշխատանք դարձնելու կարողութիւնդ:

Բարե՛ւ, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի:

Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագայ կայ: Կա՛յ ապագայ, ու այն արարելու ենք այսօր:

Քո՝ Նիկոլ»,- գրած է Փաշինեանը:

Ատրպէյճանական զինուած ուժերու ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի արօտավայրի հովիւի շուրջ 20 ձի. ՄԻՊ
Նախորդ նիւթը

Ատրպէյճանական զինուած ուժերու ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի արօտավայրի հովիւի շուրջ 20 ձի. ՄԻՊ

Թուրքիոյ յարձակողական վարքագիծը կը ստեղծէ վտանգաւոր մթնոլորտ. Կիպրոսի ՊՆ
Յաջորդ նիւթը

Թուրքիոյ յարձակողական վարքագիծը կը ստեղծէ վտանգաւոր մթնոլորտ. Կիպրոսի ՊՆ

ԱնցնիլՎեր