Արդէն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է

Արդէն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է: Տեղեկատուական շտաբը հաղորդագրութիւն տարածած է, ուր ըսուած է․ «Դեկտեմբերի 12-ի առաւօտեան ատրպէյճանական կողմը բնապահպանական կեղծ պատրուակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ատրպէյճանական գործողութիւնների հետեւանքով Արցախի 120 000 բնակչութիւնը, որից 30 000-ը երեխաներ են, յայտնուել է հումանիտար ճգնաժամի մէջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետեւանքով տուն վերադառնալու հնարաւորութիւն չունի: Արցախի բժշկական հաստատութիւնների վերակենդանացման բաժանմունքներում գտնուող աւելի քան երկու տասնեակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիւանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անյապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիւանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում:
21 Դեկտեմբերի 2022
3 ր. ընթերցում
Արդէն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է

Արդէն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է: Տեղեկատուական շտաբը հաղորդագրութիւն տարածած է, ուր ըսուած է․

«Դեկտեմբերի 12-ի առաւօտեան ատրպէյճանական կողմը բնապահպանական կեղծ պատրուակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ատրպէյճանական գործողութիւնների հետեւանքով Արցախի 120 000 բնակչութիւնը, որից 30 000-ը երեխաներ են, յայտնուել է հումանիտար ճգնաժամի մէջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետեւանքով տուն վերադառնալու հնարաւորութիւն չունի:

Արցախի բժշկական հաստատութիւնների վերակենդանացման բաժանմունքներում գտնուող աւելի քան երկու տասնեակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիւանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անյապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիւանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակաւորապէս դադարեցուել են բոլոր պլանային վիրահատութիւնները:

Հայաստանից ամէն օր 400 թոննա սննդամթերք ու դեղորայք հնարաւոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասով»:

Ուրուկուէյի Ծերակոյտը Ատրպէյճանին կոչ ըրած է ազատ տեղաշարժ ապահովելու Լաչինի միջանցքով
Նախորդ նիւթը

Ուրուկուէյի Ծերակոյտը Ատրպէյճանին կոչ ըրած է ազատ տեղաշարժ ապահովելու Լաչինի միջանցքով

ՀՀ ԱԳ նախարարը Լաչինի միջանցքն անյապաղ բանալու շուրջ միջազգային համաձայնութիւն կը տեսնէ
Յաջորդ նիւթը

ՀՀ ԱԳ նախարարը Լաչինի միջանցքն անյապաղ բանալու շուրջ միջազգային համաձայնութիւն կը տեսնէ

ԱնցնիլՎեր