Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն ու Բորիանա Աբերգը, որոնց այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Ըստ հաղորդագրության` ԱԺ նախագահն ընդգծել է Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:
Նա կարևորել է հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:
Համազեկուցողները նախատեսում են այցելել սահմանամերձ մարզեր։