Հաղորդագրություն՝ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության

ՌԱԿ Հանրապետական վարչության որոշմամբ Վարչության արտագնա նիստեր են գումարվելու կուսակցության շրջանային բոլոր ակումբներում` նպատակ ունենալով տեղերում հանդիպելու կուսակից ընկերների հետ, փոխադարձ սերտ ծանոթություն հաստատելու Վարչության և ակումբների անդամների միջև, անմիջական շփումներով քննարկումներ ծավալելու ակումբների գործունեության և նրանց ծրագրերի շուրջ: Առաջին արտագնա նիստը գումարվեց 2024թ. ապրիլի 28-ին Գյումրիի Շիրակի շրջանային գրասենյակում` նախագահությամբ ՌԱԿ ատենապետ ընկեր Հրաչյա Կարապետյանի: Վարչության անդամները մասնակից եղան Շիրակի շրջանակի «Արագած» ավագների և «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբների անդամական երկու ժողովներին: Շիրակի շրջանակի ատենապետ Հովիկ Կարապետյանը անվանական ներկայացրեց Հանրապետական վարչության անդամներին, փոխադարձաբար ակումբների անդամները ներկայացան ՌԱԿ ղեկավար քաղաքական գործադիր մարմնին: Ընկեր Հրաչյա Կարապետյանը և փոխատենապետ Կարեն Կակոյանը ժողովների ընթացքում
2 Մայիսի 2024
8 ր. ընթերցում
Հաղորդագրություն՝ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության

ՌԱԿ Հանրապետական վարչության որոշմամբ Վարչության արտագնա նիստեր են գումարվելու կուսակցության շրջանային բոլոր ակումբներում` նպատակ ունենալով տեղերում հանդիպելու կուսակից ընկերների հետ, փոխադարձ սերտ ծանոթություն հաստատելու Վարչության և ակումբների անդամների միջև, անմիջական շփումներով քննարկումներ ծավալելու ակումբների գործունեության և նրանց ծրագրերի շուրջ:

Առաջին արտագնա նիստը գումարվեց 2024թ. ապրիլի 28-ին Գյումրիի Շիրակի շրջանային գրասենյակում` նախագահությամբ ՌԱԿ ատենապետ ընկեր Հրաչյա Կարապետյանի:

Վարչության անդամները մասնակից եղան Շիրակի շրջանակի «Արագած» ավագների և «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբների անդամական երկու ժողովներին:

Շիրակի շրջանակի ատենապետ Հովիկ Կարապետյանը անվանական ներկայացրեց Հանրապետական վարչության անդամներին, փոխադարձաբար ակումբների անդամները ներկայացան ՌԱԿ ղեկավար քաղաքական գործադիր մարմնին:

Ընկեր Հրաչյա Կարապետյանը և փոխատենապետ Կարեն Կակոյանը ժողովների ընթացքում ակումբայիններին ներկայացրեցին հանրապետության ներքին և արտաքին քաղաքական արդի իրավիճակը, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները, որոնց շուրջ ՌԱԿ սկզբնական կառույցների անդամները մտքեր փոխանակեցին:

Շեշտելով, որ կուսակցությունը ազգային ավանդական է, «Արագած» ակումբի անդամներից մի քանիսը նկատեցին, որ անհրաժեշտություն է զգացվում կուսակցության ակտիվ կառուցողական քննադատական դիրքորոշում հանրապետության իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության շուրջ. մասնավորապես նկատվում է ազգային արժեքներից հետզհետե հեռացում, Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործառույթի ոչ ամբողջական, հատվածաբար իրականացում, որը բերում է ժողովրդի որոշակի զանգվածների դժգոհության, և այլ հարցեր: Նշվեց, որ ՌԱԿ-ը պետականամետ է, որը կշարունակվի առանց կուսակցության սկզբունքներից շեղվելու:

 Քննարկվեցին նաև ներկուսակցական հարցեր, շրջանակի ակումբների խնդիրներն ու  անելիքները, հարց դրվեց ծավալել ավելի ակտիվ գործունեություն, գերակա համարվեց քաղաքական դաշտում ավելի շատ հանդես գալու ուղղվածությունը` մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, մարզային և համայնքային քաղաքական կյանքին, ծրագրերին և նախաձեռնություններին:

 Վարչությունը հատուկ կարևորեց երիտասարդական ակումբի գործունեության ընդլայնումը, ուսանող երիտասարդության ներուժի օգտագործումը, նրանց հետաքրքրող նպատակային միջոցառումների հաճախակի կազմակերպումը:

ՀՎ անդամները արձանագրեցին, որ արտագնա նիստը անչափ արդյունավետ էր, շփումները կարևոր էին, ուստի նիստեր կանցկացվեն բոլոր մարզային կառույցներում:

 

ՌԱԿ Հանրապետական վարչության

մամլո դիվան

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը Ոգեկոչող Պատմական Համաժողով Եւրոպական Միութեան Խորհրդարանէն Ներս
Նախորդ նիւթը

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը Ոգեկոչող Պատմական Համաժողով Եւրոպական Միութեան Խորհրդարանէն Ներս

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Յաջորդ նիւթը

Համատեղ Հայտարարություն — ՌԱԿ Աշխարհասփյուռ Կենտրոնական Վարչության Եվ Հանրապետական Վարչության

ԱնցնիլՎեր