Հայաստանի մէջ զբօսաշրջութեան աճ կը նկատուի

Հայաստանի Հանրապետութեան մէջ 2019 թուականին գրանցուած է 4.3 միլիոն ընդհանուր եւ 1.9 միլիոն զբօսաշրջային այցելութիւններ: «Արմենբրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ ըսած է ՀՀ տնտեսութեան նախարարութեան զբօսաշրջութեան կոմիտէի նախագահ Սուսաննա Սաֆարեանը: «2019 թուականին գրանցել ենք 4.3 մլն ընդհանուր այցելութիւն, որը 14,9 տոկոսով աւելի է, քան 2018 թ. ցուցանիշը: Նախրոդ տարի գրանցել ենք մօտ 1.9 մլն զբօսաշրջային այցելութիւն, որը 2018-ի համեմատ 14,7 տոկոսով աւելի էր: Հիմնական շուկաներում այս տարի ունեցել ենք որոշակի փոփոխութիւններ: Կրկին շուկաները գլխաւորում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը եւ ԱՄՆ-ն: 2018-ին հնգեակը եզրափակում էր Գերմանիան, իսկ այս տարի՝ Ղազախստանը: Եւրոպական երկրներից առաջատար են Գերմանիան եւ Ֆրանսան, եւ
27 Փետրվարի 2020
3 ր. ընթերցում
Հայաստանի մէջ զբօսաշրջութեան աճ կը նկատուի

Հայաստանի Հանրապետութեան մէջ 2019 թուականին գրանցուած է 4.3 միլիոն ընդհանուր եւ 1.9 միլիոն զբօսաշրջային այցելութիւններ:

«Արմենբրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ ըսած է ՀՀ տնտեսութեան նախարարութեան զբօսաշրջութեան կոմիտէի նախագահ Սուսաննա Սաֆարեանը:

«2019 թուականին գրանցել ենք 4.3 մլն ընդհանուր այցելութիւն, որը 14,9 տոկոսով աւելի է, քան 2018 թ. ցուցանիշը: Նախրոդ տարի գրանցել ենք մօտ 1.9 մլն զբօսաշրջային այցելութիւն, որը 2018-ի համեմատ 14,7 տոկոսով աւելի էր: Հիմնական շուկաներում այս տարի ունեցել ենք որոշակի փոփոխութիւններ: Կրկին շուկաները գլխաւորում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը եւ ԱՄՆ-ն: 2018-ին հնգեակը եզրափակում էր Գերմանիան, իսկ այս տարի՝ Ղազախստանը: Եւրոպական երկրներից առաջատար են Գերմանիան եւ Ֆրանսան, եւ երկուքն էլ զգալի աճ են ցուցաբերել 2019 թուականին: Գերմանիայից Հայաստան զբօսաշրջիկների այցելութիւնները 2018 թուականի համեմատ աճել են մօտ 40 տոկոսով, իսկ Ֆրանսայից՝ մօտ 20 տոկոսով: Երկու երկրից էլ ունենք 30-ական հազար եւ աւելի միայն զբօսաշրջային այց»,- նշած է Սաֆարեանը:

Սուսաննա Սաֆարեանի խօսքով՝ եւրոպական երկիրներէն դէպի Հայաստան զբօսաշրջիկներու հոսքը կը շարունակէ աճիլ:

«Մենք կտրականապէս դէմ ենք ընտրակեղծիքին» Վարչապետ Փաշինեան
Նախորդ նիւթը

«Մենք կտրականապէս դէմ ենք ընտրակեղծիքին» Վարչապետ Փաշինեան

Հայաստանի մէջ «Քորոնա»ի վարակը կանխարգիլելու բոլոր միջոցները առնուած են
Յաջորդ նիւթը

Հայաստանի մէջ «Քորոնա»ի վարակը կանխարգիլելու բոլոր միջոցները առնուած են

ԱնցնիլՎեր