«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Կոչ Կ’ընէ Միջազգային Կառոյցներուն Ջանքեր Գործադրելու Ստեփանակերտի Օդակայանի Գործարկման Ուղղութեամբ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուներու Խորհուրդը յայտարարութիւն տարածած է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերեալ, որուն մէջ կը նշուի, որ անյապաղ ջանքեր անհրաժեշտ են Ստեփանակերտի օդակայանի գործարկման ուղղութեամբ` օդային ճանապարհով մարդասիրական աջակցութիւն հասցնելու նպատակով: Յայտարարութիւնը ամբողջութեամբ՝ ստորեւ. «Դեռեւս 2022թ. Դեկտեմբերի 12-ից Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտօրէն խախտում է Լաչինի միջանցքի` 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած կարգը եւ արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ աշխարհին կապող կեանքի ճանապարհը, գոյութենական լրջագոյն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120.000 հայերի համար: Սրանով Ատրպէյճանն առնուազն բռնի տեղահանութեան հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով ցեղային զտումների յստակ քաղաքականութիւն: Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պատանդ է
10 Հունվարի 2023
8 ր. ընթերցում
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Կոչ Կ’ընէ Միջազգային Կառոյցներուն Ջանքեր Գործադրելու Ստեփանակերտի Օդակայանի Գործարկման Ուղղութեամբ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուներու Խորհուրդը յայտարարութիւն տարածած է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերեալ, որուն մէջ կը նշուի, որ անյապաղ ջանքեր անհրաժեշտ են Ստեփանակերտի օդակայանի գործարկման ուղղութեամբ` օդային ճանապարհով մարդասիրական աջակցութիւն հասցնելու նպատակով:

Յայտարարութիւնը ամբողջութեամբ՝ ստորեւ.

«Դեռեւս 2022թ. Դեկտեմբերի 12-ից Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտօրէն խախտում է Լաչինի միջանցքի` 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած կարգը եւ արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ աշխարհին կապող կեանքի ճանապարհը, գոյութենական լրջագոյն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120.000 հայերի համար: Սրանով Ատրպէյճանն առնուազն բռնի տեղահանութեան հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով ցեղային զտումների յստակ քաղաքականութիւն:

Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մօտ լինել Եւրոպային, սակայն այսօրինակ իր գործողութիւններով կոպտօրէն ոտնահարում եւ արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժէքները:

Լաչինի միջանցքի երկարատեւ շրջափակումը յանգեցրել է ահագնացող մարդասիրական ճգնաժամի, ինչը կարող է վերածուել մարդասիրական աղէտի: Զգալի է դարձել առաջին անհրաժեշտութեան ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութիւնը զրկուել է ազատ տեղաշարժի իրաւունքից, հազարաւոր մարդիկ, այդ թւում` երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիւ ընտանիքներ ակամայ բաժանուել են` յայտնուելով շրջափակման տարբեր կողմերում:

Ատրպէյճանը պարտաւոր է անյապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը եւ իր իսկ կողմից ստանձնած պարտաւորութիւնների շրջանակում երաշխաւորել այդ կեանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը եւ փոխադրութեան  միջոցների ու բեռների երթեւեկութեան անվտանգութիւնը:

Կոչ ենք անում ամբողջ յառաջադէմ մարդկութեանը եւ համապատասխան միջազգային կառոյցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը` կանխարգելելու հնարաւոր նոր ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչութեան բոլոր հիմնարար իրաւունքները:

Միեւնոյն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին, այլ միջազգային կառոյցներին ու շահագրգիռ պետութիւններին անյապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդակայանի գործարկման ուղղութեամբ եւ երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը հրատապ մարդասիրական աջակցութիւն հասցնելու նպատակով:

Վերահաստատում ենք, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը հաւատարիմ է մնում իր առաքելութեանը, որն ամբողջովին հիմնուած է համամարդկային արժէքների ու մարդասիրական սկզբունքների վրայ»:

Վահէ Ղազարեան նշանակուած է Ներքին գործերու նախարար
Նախորդ նիւթը

Վահէ Ղազարեան նշանակուած է Ներքին գործերու նախարար

“Hayastan” All Armenian Fund: Immediate Efforts Are Required for Operating the Stepanakert Airport for Airlift of Emergency Humanitarian Aid
Յաջորդ նիւթը

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ. Ստեփանակերտի օդակայանի գործարկումը անհապաղ ջանքեր կը պահանջէ՝ արտակարգ մարդասիրական օգնութիւն օդով հասցնելու համար

ԱնցնիլՎեր