Հերթական ապացոյցները Ատրպէյճանի մէջ հայատեացութեան պետական քաղաքականութեան վերաբերեալ. ՄԻՊ

  ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը հերթական ապացոյցները ներկայացուցած է Ատրպէյճանի մէջ հայատեացութեան պետական քաղաքականութեան ու հայերու նկատմամբ էթնիք հիմքով թշնամանքի խորքային արմատներու վերաբերեալ: Ան իր դիմատետրեան էջին գրած է. «Հերթական ապացոյցները Ատրպէյճանում հայատեացութեան պետական քաղաքականութեան ու հայերի նկատմամբ էթնիք հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերեալ: Ատրպէյճանի նախագահի պաշտօնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին՝ 1) մենք շարունակելու ենք վռնտել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանայ. 2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականութիւն. 3) նրանք նոյնիսկ ուղեղ չունեն. 4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը եւ մասնաւորապէս` Ֆիզուլին
15 Փետրվարի 2021
5 ր. ընթերցում
Հերթական ապացոյցները Ատրպէյճանի մէջ հայատեացութեան պետական քաղաքականութեան վերաբերեալ. ՄԻՊ

 

ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը հերթական ապացոյցները ներկայացուցած է Ատրպէյճանի մէջ հայատեացութեան պետական քաղաքականութեան ու հայերու նկատմամբ էթնիք հիմքով թշնամանքի խորքային արմատներու վերաբերեալ: Ան իր դիմատետրեան էջին գրած է.

«Հերթական ապացոյցները Ատրպէյճանում հայատեացութեան պետական քաղաքականութեան ու հայերի նկատմամբ էթնիք հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերեալ:

Ատրպէյճանի նախագահի պաշտօնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին՝

1) մենք շարունակելու ենք վռնտել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանայ.

2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականութիւն.

3) նրանք նոյնիսկ ուղեղ չունեն.

4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը եւ մասնաւորապէս` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրէշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շաքալների ձեռքում.

5)Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրութիւնն են եւ վկայում են հայկական ֆաշիզմի մասին:

6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.

7) մենք պէտք է տանենք աւելի ուժեղ պայքար Հայաստանի դէմ ու աւելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային եւ տարածաշրջանային բոլոր ծրագրերից:

Այս նոյն բառերն են օգտագործում նաեւ ատրպէյճանական զինուորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանութեան, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանիւթերում:

Մանրամասներն արտացոլուած են Հայաստանի ու Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկոյցում, որ վերաբերում է Ատրպէյճանում էթնիք հայերի նկատմամբ կազմակերպուած ատելութեան խօսքին եւ թշնամանքին` որպէս պատերազմի ընթացքում ատրպէյճանական զինուած ուժերի կողմից էթնիք պատկանելիութեան հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ»:

Արցախեան երկրորդ պատերազմի 368 մասնակից ճանչցուած է հաշմանդամ
Նախորդ նիւթը

Արցախեան երկրորդ պատերազմի 368 մասնակից ճանչցուած է հաշմանդամ

Հայ ուխտաւորներն այցելած են Դադիվանքի վանական համալիր
Յաջորդ նիւթը

Հայ ուխտաւորներն այցելած են Դադիվանքի վանական համալիր

ԱնցնիլՎեր