Ճանչցէք Հայոց ցեղասպանութիւնը. Jerusalem post-ի կոչը Իսրայէլի կառավարութեան

Իսրայելի առաջատար Jerusalem post պարբերականը հոդված է հրապարակել, այն վերնագրելով «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։ «105 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրությունում բնակվող հայ համայնքի անդամները համակարգված ոչնչացվեցին կառավարողների հրամանով: 1,5 միլիոն հայեր՝ էթնիկ փոքրամասնություն,  սպանվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի անապատներ՝ մահանալու համար»,-գրում է Jerusalem post-ը: Հոլոքոստի և «Իսլամական պետության» ոճրագործություններին նախորդած հայերի սպանդը նախադրյալ էր հարյուր տարում նման զանգվածային սպանությունների դեպքերի: «Որպես պետություն, որը հիմնադրվել է ցեղասպանության արդյունքում, Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, որը ենթարկվում է կոտորածի և կառավարության կողմից համակարգված սպանության: Հայերի պես, հրեաները ստիպված էին ապրել որպես փոքրամասնություններ այնպիսի ռեժիմների ներքո, ինչպիսիք էին գերմանացիները կամ լեհերը,
5 Նոյեմբերի 2019
10 ր. ընթերցում
Ճանչցէք Հայոց ցեղասպանութիւնը. Jerusalem post-ի կոչը Իսրայէլի կառավարութեան

Իսրայելի առաջատար Jerusalem post պարբերականը հոդված է հրապարակել, այն վերնագրելով «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։

«105 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրությունում բնակվող հայ համայնքի անդամները համակարգված ոչնչացվեցին կառավարողների հրամանով: 1,5 միլիոն հայեր՝ էթնիկ փոքրամասնություն,  սպանվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի անապատներ՝ մահանալու համար»,-գրում է Jerusalem post-ը:

Հոլոքոստի և «Իսլամական պետության» ոճրագործություններին նախորդած հայերի սպանդը նախադրյալ էր հարյուր տարում նման զանգվածային սպանությունների դեպքերի:

«Որպես պետություն, որը հիմնադրվել է ցեղասպանության արդյունքում, Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, որը ենթարկվում է կոտորածի և կառավարության կողմից համակարգված սպանության: Հայերի պես, հրեաները ստիպված էին ապրել որպես փոքրամասնություններ այնպիսի ռեժիմների ներքո, ինչպիսիք էին գերմանացիները կամ լեհերը, օգտվելով «պաշտպանությունից» այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չէին հայտնվում պետության շահերի ճանապարհին»,-գրում է կայքը ու նշում, որ օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը։

Դժբախտաբար, ինչպես գրում է Jerusalem post-ը, Իսրայելը նույն կերպ չի վարվել, հիմնականում այն քաղաքական պատճառով, Հայոց ցեղասպանության ճանաչումը կխաթարեր Իսրայելի կապերը Թուրքիայի հետ:

«Սա ստեղծել է անցանկալի իրավիճակ, երբ մեր երկիրը, որը ստեղծվել է հետապնդումներից վերապրածների կողմից, չի աջակցել նման իրավիճակի մեջ գտնվող մեկ այլ փոքրամասնության խմբին»,-գրում է կայքը ու հավելում, որ տասնամյակներ առաջ դա կարող էր իմաստ ունենալ, երբ Իսրայելի առաջնորդողներին անհրաժեշտ էր բարդ փոխզիջումներ ունենալ, ինչպես, օրինակ, Իսրայելի և Գերմանիայի միջև փոխհատուցման համաձայնագիրը 1952 թվականին:

«Այժմ մենք ունենք արժեքավոր հնարավորություն ուղղելու այդ սխալները։ Իսրայելա-թուրքական կապերն այժմ բոլոր ժամանակներից ամենացածր  մակարդակի վրա են: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հրահրել Իսրայելի դեմ առավելագույն հակասեմիտիզմ։ Սեպտեմբերին նա ՄԱԿ-ում Իսրայելը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ։

Թուրքիան կարծում է, որ այն կարող է սպառնալ այլ երկրներին, և որ այդ երկրները զերծ կմնան Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, դա թուրքական հպարտության խնդիր է: Իսրայելը այլևս պատճառ չունի վախենալու Թուրքիայի արձագանքից»,-գրում է կայքը։

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը քվեարկություն էր պատմական ճշմարտության և արդարության համար։ Թուրքիային չի կարող թույլ տալ ահաբեկել աշխարհը ցեղասպանությունը ժխտելու համար: Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար», — գրել էր Քնեսեթի անդամ, Իսրայելի «Կապույտ և սպիտակների» առաջնորդներից Յաիր Լապիդը թվիթերում։ 

Լիքուդ կուսակցության պատգամավոր Գիդեոն Սաարը ևս ողջունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «բարոյական և սկզբունքային կեցվածքը»՝ 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու հարցում:  ու գրել, որ  «Իսրայելը պետք է նույն կերպ հստակեցնի սարսափելի վայրագության ճանաչումը»:

«Լապիդն ու Սաարը ճիշտ են: Ժամանակն է, որ Իսրայելը ճիշտ քայլեր անի՝ չվերադառնա Թուրքիային, այլ ասի ճշմարտությունը»,-եզրափակել է Jerusalem post-ը:

«Երեւանը գանձ է համեղ ուտել եւ խմել սիրողներու համար». Forbes
Նախորդ նիւթը

«Երեւանը գանձ է համեղ ուտել եւ խմել սիրողներու համար». Forbes

Արամ Ա. Վեհափառ հայրապետը ընդունեց ՌԱԿ Կեդրոնական վարչութեան անդամ Տոքթ. Աւետիս Տաքէսեանը
Յաջորդ նիւթը

Արամ Ա. Վեհափառ հայրապետը ընդունեց ՌԱԿ Կեդրոնական վարչութեան անդամ Տոքթ. Աւետիս Տաքէսեանը

ԱնցնիլՎեր