Ազատամարտիկներու պուրակէն Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը ուղերձ յղած է մեր հայրենակիցներուն՝ ամփոփելով անցնող տարին:
«Ձեր բոլորի արձագանգներից զգում եմ, որ պատրաստ էք մեզ հետ միասին ճանապարհ անցնել: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են: Մենք բոլորս միասին մի նաւով գնում ենք առաջ եւ ուրիշ ճանապարհ չունենք: Մէկ ամիս առաջ իմ 13-ամեայ տղայի հետ անցնում էի այս պուրակով եւ մէջս մի բան կար՝ մենք պարտական ենք իրենց կեանքը զոհած այս տղաներին, պիտի շարունակենք այն գործը, որի համար զոհուել են նրանք: Վստահ շարժուելու ենք առաջ եւ յաղթելու ենք բոլոր դժուարութիւնները»,-ըսած է պետական նախարարը: