ՌԱԿ Շիրակի Շրջանակի «Փանոս Թերլեմեզյան» Երիտասարդական Ակումբի Միջոցառում-Նվերը Գյումրեցի Երեխաներին

Սեպտեմբերի 22-ը անձրևային էր Գյումրիում, փոխարենը արևոտ էր գյումրեցի մանուկների տրամադրությունը: Իրականություն դարձավ ՌԱԿ Շիրակի շրջանակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի նախաձեռնությունը` բեմադրել և տպագրել ակումբի անդամներ, ԵԿԹՊԻ Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանողուհիներ Տաթևիկ Պետրոսյանի և Նադեժդա Ավետիսյանի հեղինակած «Միմզի մոլորակը» հիասքանչ հեքիաթ-թատերգությունը: Բեմադրությունը նույնպես կյանքի կոչեցին պիեսի հեղինակները` իրենց իսկ նկարչական և երաժշտական ձևավորմամբ, խմբագիրը Գյումրու Վ.Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանն է: Գիրք-հեքիաթը գունավոր նկարազարդել է ակումբի անդամ Անի Խաչատրյանը: Ներկայացման մասնակից-դերակատարները Գյումրու «Նարեկ» թատերական ստուդիայի 4-14 տարեկան 14 երեխաներն են` բեմադրիչներ-պիեսի հեղինակների ղեկավարությամբ: Պիեսն ունի բարոյախրատական նշանակություն: Այն գոյություն չունեցող մոլորակի մասին է, որտեղ բնակվում են միայն փոքրիկները
26 Սեպտեմբերի 2024
10 ր. ընթերցում
ՌԱԿ Շիրակի Շրջանակի «Փանոս Թերլեմեզյան» Երիտասարդական Ակումբի Միջոցառում-Նվերը Գյումրեցի Երեխաներին

Սեպտեմբերի 22-ը անձրևային էր Գյումրիում, փոխարենը արևոտ էր գյումրեցի մանուկների տրամադրությունը:

Իրականություն դարձավ ՌԱԿ Շիրակի շրջանակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի նախաձեռնությունը` բեմադրել և տպագրել ակումբի անդամներ, ԵԿԹՊԻ Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանողուհիներ Տաթևիկ Պետրոսյանի և Նադեժդա Ավետիսյանի հեղինակած «Միմզի մոլորակը» հիասքանչ հեքիաթ-թատերգությունը:

Բեմադրությունը նույնպես կյանքի կոչեցին պիեսի հեղինակները` իրենց իսկ նկարչական և երաժշտական ձևավորմամբ, խմբագիրը Գյումրու Վ.Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանն է:

Գիրք-հեքիաթը գունավոր նկարազարդել է ակումբի անդամ Անի Խաչատրյանը:

Ներկայացման մասնակից-դերակատարները Գյումրու «Նարեկ» թատերական ստուդիայի 4-14 տարեկան 14 երեխաներն են` բեմադրիչներ-պիեսի հեղինակների ղեկավարությամբ:

Պիեսն ունի բարոյախրատական նշանակություն: Այն գոյություն չունեցող մոլորակի մասին է, որտեղ բնակվում են միայն փոքրիկները և պատասխանատու են տիեզերքում կատարվող մեծ երևույթների համար:

Պիեսը սովորեցնում է, թե իրականում որքան ուժ կա փոքրիկների մեջ և, թե յուրաքանչյուրն ինչքան բան կարող է անել Մոլորակն ավելի լավը դարձնելու համար:

Առաջնախաղը և գիրք-հեքիաթի շնորհանդեսը մեծ հաջողությամբ կայացավ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դահլիճում, որտեղ առաջին շարքում, իհարկե, երեխաներն էին:

Բեմադրության և հեքիաթի տպագրությունը իրականացվեց ՌԱԿ Հանրապետական վարչության հովանավորութամբ:

Միջոցառմանը ներկա էին ՌԱԿ ԱՄՆ, Ավստրալիայի, Հորդանանի և Լիբանանի շրջանակների ատենապետներն ու անդամները` Կենտրոնական վարչության փոխատենապետ ընկեր Ալեքսան Կարադանայանի և ՌԱԿ Հանրապետական վարչության անդամները` ատենապետ ընկեր Հրաչյա Կարապետյանի գլխավորությամբ:

Նախքան միջոցառումը երկու` Սփյուռքի և Հայաստանի վարչությունների անդամները ՌԱԿ Շիրակի շրջանային գրասենյակում ունեցան հանդիպում և համատեղ քննարկում կուսակցական գործերի վերաբերյալ` կարևորելով ՌԱԿ Սփյուռք-Հայաստան միասնական և համատեղ փոխշփումներն ու միջոցառումները: Երկու վարչությունների ներկայացուցիչները բարձր գնահատեցին օրվա միջոցառման կարևորությունը և կազմակերպիչների ջանքերը:

Առաջնախաղ-շնորհանդեսն անցավ ջերմ մթնոլորտում, փոքրիկ հանդիսականն ու նրանց ավագ ուղեկիցները բուռն ծափերով ու ծաղիկներով գնահատեցին թե՛ փոքրիկ արտիստներին, թե՛ պիեսի հեղինակներին:

Առաջնախաղի և փոքրիկների թատերախաղի մասին իր բարձր գնահատականը հայտնեց նաև միջոցառման հյուր, Ստեփանակերտի և Շուշիի թատրոնների երկարամյա գլխավոր ռեժիսոր, հայրենի քաղաք վերադարձած Լեոնիդ Հարությունյանը:

 Միջոցառման ավարտին ՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր, Շիրակի շրջանակի ատենապետ ընկեր Հովիկ Կարապետյանը և պիեսի բեմադրիչները հանդես եկան շնորհավորական և երախտագիտության խոսքով` ուղղված նախաձեռնության հեղինակներին և իրենց կուսակցությանը` հովանավորության համար և, իհարկե, մեր սիրելի դերակատար-երեխաներին:

Միջոցառման մասնակից փոքրիկները իրենց հետ տարան «Միմզի մոլորակի» բնակիչների խորհուրդ-խրատներն ու համանուն պիեսի գունազարդ գիրքը:

 

Անահիտ Հովսեփյան

ՌԱԿ Շիրակի շրջանակի

«Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի

ատենապետուհի

 

 

 

 

«Գաղափարի Նուիրումով» Նորատիպ Հրատարակութեան Շնորհանդէսը
Նախորդ նիւթը

«Գաղափարի Նուիրումով» Նորատիպ Հրատարակութեան Շնորհանդէսը

Հանդիպում Եւ Զրոյց Ռ.Ա.Կ. Ներկայացուցչական Գրասենեակէն Ներս
Յաջորդ նիւթը

Հանդիպում Եւ Զրոյց Ռ.Ա.Կ. Ներկայացուցչական Գրասենեակէն Ներս

ԱնցնիլՎեր