Վայոց ձորի մէջ ատրպէյճանցիները յափշտակած են 8 միլիոն դրամ վարկով գնուած խոշոր եղջերաւոր կենդանիներու մեծ մասը

ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գիւղի «Գոգի լեռ» կոչուող տեղանքին մէջ արածող 110 խոշոր եղջերաւոր կենդանիներէն 80-ը մօտեցած են ատրպէյճանական դիրքին, որմէ 75-ը զինծառայողները յափշտակած են ու չեն վերադարձուած: Այս մասին Մարդու իրաւունքներու պաշտպանին ահազանգած է տուժած երկու գիւղացի: «Դէպքը տեղի է ունեցել Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Նրանք տեղեկացրել են, որ իրենք մօտ 800-900 մ հեռաւորութիւնից նկատել են, թէ ինչպէս են ատրպէյճանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից եւ մօտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռուից շարունակել են հետեւել ատրպէյճանական զինծառայողների արարքին, որոնցից մէկը մօտ 300 մ առաջացել է եւ ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից յետոյ արդէն երեքով տարել
31 Օգոստոսի 2021
7 ր. ընթերցում
Վայոց ձորի մէջ ատրպէյճանցիները յափշտակած են 8 միլիոն դրամ վարկով գնուած խոշոր եղջերաւոր կենդանիներու մեծ մասը

ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գիւղի «Գոգի լեռ» կոչուող տեղանքին մէջ արածող 110 խոշոր եղջերաւոր կենդանիներէն 80-ը մօտեցած են ատրպէյճանական դիրքին, որմէ 75-ը զինծառայողները յափշտակած են ու չեն վերադարձուած: Այս մասին Մարդու իրաւունքներու պաշտպանին ահազանգած է տուժած երկու գիւղացի:

«Դէպքը տեղի է ունեցել Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում:

Նրանք տեղեկացրել են, որ իրենք մօտ 800-900 մ հեռաւորութիւնից նկատել են, թէ ինչպէս են ատրպէյճանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից եւ մօտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռուից շարունակել են հետեւել ատրպէյճանական զինծառայողների արարքին, որոնցից մէկը մօտ 300 մ առաջացել է եւ ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից յետոյ արդէն երեքով տարել են կենդանիներին:

Ատրպէյճանական զինծառայողները եղել են զինուած, սակայն իրենք վտանգի պատճառով չեն մօտեցել նրանց եւ չեն կարողացել ետ վերադարձնել կենդանիներին:

Քաղաքացիների տեղեկացմամբ՝ դիմել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զօրքերին եւ բանակային կորպուս:

Մարզպետարանից այցելել են եւ արձանագրել կատարուածը եւ նշել, որ անհրաժեշտ է կենդանիների վերաբերեալ պանքի (դրամամտունի) եւ համայնքից տեղեկանքներ ներկայացնել:

Տուժած քաղաքացիների պնդմամբ՝ խոշոր եղջերաւոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գիւղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մօտ 8 մլն ՀՀ դրամ եւ չգիտեն, թէ ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:

Մեր պետութիւնը պէտք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարաւորութիւն կը տան ատրպէյճանական իշխանութիւններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար:

Մենք, ի հարկէ, ինչպէս սահմանուած կարգն է նախատեսում, գրութիւններ կը հասցէագրենք Կառավարութիւն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապուած դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի:

Հ․Գ․ 80 եղջերաւոր կենդանիներին ետ վերադարձնելու համար քաղաքացիները հետաքրքիր քայլ են մտածել․ սահմանին են մօտեցրել նորածին հորթերի, որոնց արձակած ձայների արդիւնքում բնազդով հետ են վերադարձել 5 խոշոր եղջերաւոր կենդանի»,- յայտնած է ՄԻՊ-ը։

Ռուս խաղաղապահները հնարքներ մշակած են՝  անօդաչուներու յայտնաբերմանն ու հնարաւոր յարձակումներու կանխմանն ուղղուած. ՌԴ ՊՆ
Նախորդ նիւթը

Ռուս խաղաղապահները հնարքներ մշակած են՝ անօդաչուներու յայտնաբերմանն ու հնարաւոր յարձակումներու կանխմանն ուղղուած. ՌԴ ՊՆ

Ատրպէյճանի նախագահը Ղարաբաղի հայերը անուանած է «ատելի թշնամի»
Յաջորդ նիւթը

Ատրպէյճանի նախագահը Ղարաբաղի հայերը անուանած է «ատելի թշնամի»

ԱնցնիլՎեր