Հաղորդագրություն` Հիշատակի Տուրք Սպիտակի Երկրաշարժի 35-րդ Տարելիցին

2023թ. դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը, աղետ, որի ժամանակ մարդկային բազմահազար կորուստներ եղան նաև Գյումրի քաղաքում: Ավանդույթի համաձայն ամեն տարի այս օրը Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության պատվիրակները մասնակցում են Գյումրիում երկրաշարժի անմեղ զոհերի ոգեկոչության և հիշատակի հարգման արարողությանը: Այսօր ևս ՌԱԿ ատենադպիր, Հանրապետական վարչության անդամ ընկեր Հովիկ Կարապետյանի գլխավորությամբ ՌԱԿ ներկայացուցիչները Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակից եղան աղետի զոհերի ոգեկոչման Սուրբ Պատարագին` մատուցմամբ ՀԱԵ Շիրակի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, կատարեցին խնկարկում և մոմավառություն: Ապա եկեղեցու բակում հանրապետական ու քաղաքային իշխանությունների և Գյումրու հասարակայնության հետ կուսակցության անունից ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին գյումրեցի քանդակագործ
8 Դեկտեմբերի 2023
4 ր. ընթերցում
Հաղորդագրություն` Հիշատակի Տուրք Սպիտակի Երկրաշարժի 35-րդ Տարելիցին

2023թ. դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը, աղետ, որի ժամանակ մարդկային բազմահազար կորուստներ եղան նաև Գյումրի քաղաքում:

Ավանդույթի համաձայն ամեն տարի այս օրը Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության պատվիրակները մասնակցում են Գյումրիում երկրաշարժի անմեղ զոհերի ոգեկոչության և հիշատակի հարգման արարողությանը:

Այսօր ևս ՌԱԿ ատենադպիր, Հանրապետական վարչության անդամ ընկեր Հովիկ Կարապետյանի գլխավորությամբ ՌԱԿ ներկայացուցիչները Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակից եղան աղետի զոհերի ոգեկոչման Սուրբ Պատարագին` մատուցմամբ ՀԱԵ Շիրակի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, կատարեցին խնկարկում և մոմավառություն:

Ապա եկեղեցու բակում հանրապետական ու քաղաքային իշխանությունների և Գյումրու հասարակայնության հետ կուսակցության անունից ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին գյումրեցի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին:

Վերհիշենք նաև, որ երկրաշարժի տարելիցին նվիրված ՌԱԿ Հանրապետական Վարչությունը լույս է ընծայել գյումրեցի բանաստեղծ Սերգեյ Կուրազյանի «Անթեղված տագնապներ և հույսի կոչնակներ» գիրքը:

Հիշատակն Արդարոց Օրհնությամբ Եղիցի…

Ռամկավար Ազատական կուսակցության

Հանրապետական վարչության

մամլո ծառայություն

 

Երևան, 7-ը դեկտեմբերի, 2023թ.

Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային վարչութիւնը, Թէքէեան Կեդրոնին մէջ(Ճմեյզի) ընթունեց Կաթողիկէ համայնքի Պատրիարքական փոխանորդ Գերապայծառ Գաբրիել Մուրատեանը եւ Մեսրոպեան Վարժարանի տնօրէն Պրն. Կրէկուար Գալուստը։
Նախորդ նիւթը

Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային վարչութիւնը, Թէքէեան Կեդրոնին մէջ(Ճմեյզի) ընթունեց Կաթողիկէ համայնքի Պատրիարքական փոխանորդ Գերապայծառ Գաբրիել Մուրատեանը եւ Մեսրոպեան Վարժարանի տնօրէն Պրն. Կրէկուար Գալուստը։

Ռ.Ա.Կ.Լիբանանի Շրջանային Վարչութեան Այցելութիւն Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատուն
Յաջորդ նիւթը

Ռ.Ա.Կ.Լիբանանի Շրջանային Վարչութեան Այցելութիւն Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատուն

ԱնցնիլՎեր