Հայաստանի մէջ դրամատնային հաշիւներ բացած են մօտ 16 հազար ոչ-տեղացիներ. անոնց զգալի մասը ՌԴ-էն են

Հայաստանի դրամատուներուն մէջ մօտ 16 հազար ոչ-տեղացիներ բացած են նոր հաշիւներ, անոնց զգալի մասը Ռուսաստանի բնակիչներ են: Այս մասին ըսաւ ՀՀ Կեդրոնական Դրամատան նախագահ Մարթին Գալստեանը: Ըստ անոր` աշխարհի մէջ դրամատնային համակարգերուն մէջ աւանդաբար կան խաղի յստակ կանոններ. ոչ-տեղացիները աւելի խիստ հսկողութեան ներքոյ կը գտնուին միշտ: «Հայաստանի դրամատնային համակարգը ստեղծուած իրավիճակում շատ ճիշդ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանւում են բոլոր միջազգային կանոնները: Միեւնոյն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ կանոնների ներքոյ մենք ունենք ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք դրամատուն մուտք գործելով եւ ապացուցելով, որ իրենց տնտեսական շահի կեդրոնը տեղափոխւում է Հայաստան, հնարաւորութիւն են ունենում
4 Մայիսի 2022
3 ր. ընթերցում
Հայաստանի մէջ դրամատնային հաշիւներ բացած են մօտ 16 հազար ոչ-տեղացիներ. անոնց զգալի մասը ՌԴ-էն են

Հայաստանի դրամատուներուն մէջ մօտ 16 հազար ոչ-տեղացիներ բացած են նոր հաշիւներ, անոնց զգալի մասը Ռուսաստանի բնակիչներ են: Այս մասին ըսաւ ՀՀ Կեդրոնական Դրամատան նախագահ Մարթին Գալստեանը:

Ըստ անոր` աշխարհի մէջ դրամատնային համակարգերուն մէջ աւանդաբար կան խաղի յստակ կանոններ. ոչ-տեղացիները աւելի խիստ հսկողութեան ներքոյ կը գտնուին միշտ:

«Հայաստանի դրամատնային համակարգը ստեղծուած իրավիճակում շատ ճիշդ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանւում են բոլոր միջազգային կանոնները: Միեւնոյն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ կանոնների ներքոյ մենք ունենք ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք դրամատուն մուտք գործելով եւ ապացուցելով, որ իրենց տնտեսական շահի կեդրոնը տեղափոխւում է Հայաստան, հնարաւորութիւն են ունենում բացել հաշիւներ ՀՀ առեւտրային դրամատներում, սպասարկուել ՀՀ դրամատնային համակարգում: Այդպիսի յաճախորդների թիւը, եթէ ես չեմ սխալւում, ներկայումս մօտ 16 հազար է», ըսաւ Գալստեան:

Ռուսաստանի բնակիչները այդ նոր յաճախորդներուն զգալի մասը կը կազմեն:

Վարչապետն ընդունած է Ֆրանսայի Ծերակոյտի Ֆրանսա-Հայաստան բարեկամական խումբի պատուիրակութիւնը
Նախորդ նիւթը

Վարչապետն ընդունած է Ֆրանսայի Ծերակոյտի Ֆրանսա-Հայաստան բարեկամական խումբի պատուիրակութիւնը

Մամուլի ազատութեան համաշխարհային զեկոյցին մէջ Հայաստանը բարելաւած է դիրքը
Յաջորդ նիւթը

Մամուլի ազատութեան համաշխարհային զեկոյցին մէջ Հայաստանը բարելաւած է դիրքը

ԱնցնիլՎեր