ՌԱԿ Հանրապետական Վարչության Հաղորդագրություն

Ռամկավար Ազատական կուսակցության 5-րդ Ընդհանուր Պատգամավորական ժողովը, որն արձանագրեց այսուհետ ՌԱԿ Հայաստան-Սփյուռք գործունեության միասնականությունը, ընդունեց քաղաքական բանաձև՝ կուսակցության առաջիկա գործունեությունը կենտրոնացնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներկա մարտահրավերների հաղթահարման խնդիրների լուծմանը: Այդ կապակցությամբ կուսակցության Հանրապետական վարչությունը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ և քննարկումներ մի շարք կուսակցությունների, քաղաքական ուժերի և գործիչների հետ, որի շրջանակներում հոկտեմբերի 17-ին արդեն հանդիպում է կայացել ՀԱԿ-ի, (Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Սամվել Աբրահամյան), իսկ հոկտեմբերի 24-ին՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ (Էդմոն Մարուքյան, Անի Սամսոնյան): Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկրի ներքաղաքական իրավիճակը, տարածաշրջանային իրադարձությունները և դրանց ազդեցությունները Հայաստանի Հանրապետության վրա: Մասնակիցների կողմից արդիական և անհրաժեշտ է համարվել
3 Նոյեմբերի 2023
5 ր. ընթերցում
ՌԱԿ Հանրապետական Վարչության Հաղորդագրություն

Ռամկավար Ազատական կուսակցության 5-րդ Ընդհանուր Պատգամավորական ժողովը, որն արձանագրեց այսուհետ ՌԱԿ Հայաստան-Սփյուռք գործունեության միասնականությունը, ընդունեց քաղաքական բանաձև՝ կուսակցության առաջիկա գործունեությունը կենտրոնացնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներկա մարտահրավերների հաղթահարման խնդիրների լուծմանը:

Այդ կապակցությամբ կուսակցության Հանրապետական վարչությունը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ և քննարկումներ մի շարք կուսակցությունների, քաղաքական ուժերի և գործիչների հետ, որի շրջանակներում հոկտեմբերի 17-ին արդեն հանդիպում է կայացել ՀԱԿ-ի, (Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Սամվել Աբրահամյան), իսկ հոկտեմբերի 24-ին՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ (Էդմոն Մարուքյան, Անի Սամսոնյան):

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկրի ներքաղաքական իրավիճակը, տարածաշրջանային իրադարձությունները և դրանց ազդեցությունները Հայաստանի Հանրապետության վրա:

Մասնակիցների կողմից արդիական և անհրաժեշտ է համարվել քաղաքական ուժերի հետ բաց դռների քաղաքականության ՌԱԿ նախաձեռնությունը:

Այսպիսի քննարկումները, որոնք կլինեն շարունակական, հնարավորություն են տալիս վեր հանել գաղափարական ընդհանրություններ, գտնել հիմնախնդիրների լուծման ընդհանուր ճանապարհներ:

Այս ձևաչափով քննարկումներին մասնակցում էին ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հրաչյա Կարապետյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, որոնց ընկերակցում էր ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ` ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Կարադանայանը:

 

ՌԱԿ Հանրապետական վարչության

Մամլո դիվան 

 

25-ը հոկտեմբերի, 2023թ.

Հանդիպում Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատար Պարոն Զարեհ Սինանեանի հետ
Նախորդ նիւթը

Հանդիպում Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատար Պարոն Զարեհ Սինանեանի հետ

Հաղորդագրութիւն՝ Գուրգուրանքով Անխաթար Պահպանենք Մեր Պետականութիւնն Ու Ինքիշխանութիւնը
Յաջորդ նիւթը

Հաղորդագրութիւն՝ Գուրգուրանքով Անխաթար Պահպանենք Մեր Պետականութիւնն Ու Ինքիշխանութիւնը

ԱնցնիլՎեր