Միջազգային հանրութեան պատշաճ արձագանգի պարագային կրնան կանխուիլ հետագայ ցեղասպանութիւնները. Լիլիթ Մակունց

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության 107-րդ տալելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասնյակից ավել անդամներ, կոնգրեսի աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և այլոք։ Միջոցառման ընթացքում օրենսդիրներն իրենց ելույթներում ընդգծել են տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց գործադրած ջանքերը, որի արդյունքում Կոնգրեսի երկու պալատներն ընդունել համապատասխան բանաձևեր։ Կոնգրեականները անդրադարձել են Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիային հարջորդած հումանիտար ճգնաժամին և կարևորել Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում
3 Մայիսի 2022
4 ր. ընթերցում
Միջազգային հանրութեան պատշաճ արձագանգի պարագային կրնան կանխուիլ հետագայ ցեղասպանութիւնները. Լիլիթ Մակունց

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության 107-րդ տալելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասնյակից ավել անդամներ, կոնգրեսի աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և այլոք։

Միջոցառման ընթացքում օրենսդիրներն իրենց ելույթներում ընդգծել են տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց գործադրած ջանքերը, որի արդյունքում Կոնգրեսի երկու պալատներն ընդունել համապատասխան բանաձևեր։ Կոնգրեականները անդրադարձել են Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիային հարջորդած հումանիտար ճգնաժամին և կարևորել Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ով երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձևերի համար և ընդգծել նախագահ Բայդենի հայտարարության կարևորությունը՝ արդարության վերականգնման գործում։

Դեսպան Մակունցը նշել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի և դատապարտման դեպքում կարող են կանխվել հետագա ցեղասպանությունների իրականացումը և այդ համատեքստում հիշատակել 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և էթնիկ զտումները։

Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Այցելութիւն Արամ Ա.Կաթողիկոսին
Նախորդ նիւթը

Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Այցելութիւն Արամ Ա.Կաթողիկոսին

Միրզոյեան եւ Փաուըր քննարկած են միացեալ նոր ծրագիրներու կարելիութիւնները
Յաջորդ նիւթը

Միրզոյեան եւ Փաուըր քննարկած են միացեալ նոր ծրագիրներու կարելիութիւնները

ԱնցնիլՎեր