2019 թուականին մշակող արդիւնաբերութիւնն աճած է 12 տոկոսով` Համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) կառուցուածքին մէջ 12,1 տոկոս կշիռքով դառնալով տնտեսութեան առաջատար ճիւղը, այս մասին յայտնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Հայաստանից ապրանքների եւ ծառայութիւնների արտահանումը 2019 թուականի արդիւնքներով աճել է 10,3 տոկոսով: Ընդ որում միջին արհեստատար ապրանքների արտահանումը աճել է 26,9 տոկոսով, իսկ բարձր արհեստատար ապրանքների արտահանումը՝ 13,5 տոկոսով», — գրած է վարչապետն իր ֆեյսպուքեան էջին:
Անոր ներկայացմամբ՝ զբօսաշրջութիւնը եւս աճած է 14,7 տոկոսով: «Եւ որպէս արդիւնք, տնտեսութեան ամենաարագ աճող ճիւղը եղել է կացութեան եւ հանրային սննդի ծառայութիւնների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27,2 տոկոսով», — նշած է Փաշինեանը: